«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Մերօրյա աղոթք

Մերօրյա աղոթք
30.05.2024 | 19:30

Տե՜ր, անքննելի են գործերը Քո,

Եվ կամքդ անշեղելի,

Անխորտակելի է լույսը Քո,

Որ միտք ու կյանք է մղում

Դեպ խորին խորքերն անգամ անպեղելի։

Տե՜ր, Արարիչ ամենայնի և մշտաղբյուր Բարու,

Անչափելի են եզրերը Քո ներման,

Իսկ առաքինությունը՝ անկշռելի,

(ՈՒ ո՞վ եմ նվաստ խնդրարկուս բազմամեղ,

Որ ցուցանեմ Քեզ ուրացողներին ամբարիշտ),

Բայց Տե՛ր, մի՛ ներիր դրանց՝

Պարարտավիզ, որովայնամիտ ու դառնագլուխ բթամուրճերին,

Որ աղճատել են իրենց շնորհված պատկերը Քո,

Իսկ Քո նմանությունից հրաժարվել են անսքող։

Մի՛ ներիր, զի գիտակցում են, թե ինչ են անում՝

Կամովին լծվելով չարի սայլին մահառիթ։

Անգամ Քո ներման տիեզերքում անընդգրկելի

Կան խիստ հատուցման խավարամած խոռոչներ։

Եվ մի՞թե կներես Դու մեզ, Տե՜ր,

Եթե մենք ներենք կամ հանդուրժենք

Աններելին ու անհանդուրժելին։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5242

Մեկնաբանություններ